Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Արցախ Բանանց Գանձասար-Կապան Լոռի ՇիրակՓյունիկ

Բարձրագույն խումբ. «Բանանց»-ը մրցակցի հարկի տակ առավելության հասավ «Լոռի»-ի նկատմամբ

04 Մայիսի 2019 17:53
Բարձրագույն խումբ. «Բանանց»-ը մրցակցի հարկի տակ առավելության հասավ «Լոռի»-ի նկատմամբ

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 31-րդ տուրում «Լոռի»-ն Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ընդունեց «Բանանց»-ին:

Հյուրերին հաջողվեց 3 անգամ գրավել վանաձորցիների դապասը: Հաջողության հասան Արամ Բարեղամյանը, Կարեն Մելքոնյանը և Գլիշիչը: Տանտերերը միայն մեկ անգամ կարողացան աչքի ընկնել: 80-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Նվանին:

Այս պարտությունից հետո «Լոռի»-ն 39 միավորով 5-րդն է, իսկ երևանյան ակումբը 49 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: 

«Լոռի» - «Բանանց»՝ 1:3


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: