Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Բարձրագույն խումբ. «Արարատ-Արմենիա»-ն ջախջախեց «Արարատ»-ին, Պետրոս Ավետիսյանը՝ դուբլի հեղինակ

26 Ապրիլի 2019 17:47
Բարձրագույն խումբ. «Արարատ-Արմենիա»-ն ջախջախեց «Արարատ»-ին, Պետրոս Ավետիսյանը՝ դուբլի հեղինակ

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 29-րդ տուրում «Արարատ-Արմենիա»-ն «Բանանց-3» մարզադաշտում հյուրընկալվեց «Արարատ»-ին:

Վարդան Մինասյանի սաները ջախջախիչ հաղթանակ տոնեցին մրցաշարային աղյուսակի հետնապահի նկատմամբ՝ մրցակցի դարպասն ուղարկելով 6 և բաց թողելով 2 գոլ: 

Նշենք, որ հյուրերի հարձակվող Պետրոս Ավետիսյանը դարձավ դուբլի հեղինակ:

Այս տուրից հետո «Արարատ-Արմենիա»-ն 49 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Արարատ»-ը 15 միավորով վերջին տեղում է: 

«Արարատ» - «Արարատ-Արմենիա»՝ 2:6
0:1՝ Կոբյալկո (14'), 0:2՝ Խոզին (18'), 0:3՝, 0:4՝ Ավետիսյան (31',55'), 1:4՝ Սիմոնյան (60'), 1:5՝ Մեյլսոն (71'), 2:5՝ Վուկոմանովիչ (86'), 2:6՝ Դանիելյան (90'+2')


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: