Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

«Բանանց»-ը տուգանվել է «Լոռի»-ի դեմ հանդիպմանը խաղալուց հրաժարվելու համար

26 Ապրիլի 2019 16:02
«Բանանց»-ը տուգանվել է «Լոռի»-ի դեմ հանդիպմանը խաղալուց հրաժարվելու համար

Ապրիլի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:

Օրակարգի կետերից էին.

1. 20/04/19թ. «Գանձասար-Կապան»-«Փյունիկ» (ԲԽ112) խաղին «Գանձասար-Կապան» թիմի ֆուտբոլիստ Գրիգոր Մելիքսեթյանի (N 806) հեռացման մասին (մրցակցին ակնհայտ գոլային հնարավորությունից զրկելու համար) /զեկուցող Բ. Ղալոյան/

2. 22/04/19թ. «Լոռի ՖԱ»-«Բանանց» (ԳԽ019) խաղի մասին (հանդիպումը տեղի չի ունեցել որովհետև Բանանց թիմը հրաժարվեց խաղալուց և ինքնակամ լքեց խաղադաշտը) /զեկուցող Բ. Ղալոյան/

Որոշվել է. 1. 20/04/19թ. «Գանձասար-Կապան»-«Փյունիկ» (ԲԽ112) խաղին «Գանձասար-Կապան» թիմի ֆուտբոլիստ Գրիգոր Մելիքսեթյանի (N 806) հեռացման (Մրցակցին ակնհայտ գոլ խփելու հնարավորությունից զրկելու) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` ֆուտբոլիստ Գրիգոր Մելիքսեթյանին որակազրկել 1 խաղով, «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբին տուգանել 30000 ՀՀ դրամ

2.1. 22/04/19թ. «Լոռի ՖԱ»-«Բանանց» (ԳԽ019) (հանդիպումը տեղի չունենալու, «Բանանց» թիմը խաղալուց հրաժարվելու և խաղադաշտը ինքնակամ լքելու) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` «Բանանց» թիմին գրանցել տեխնիկական պարտություն, «Լոռի ՖԱ» թիմին շնորհել տեխնիկական հաղթանակ: «Բանանց» ֆուտբոլային ակումբին տուգանել 250000 ՀՀ դրամ

2.2. Հիմք ընդունելով ՀՖՖ կարգապահական կանոնակարգի հոդված 2-ի 1 և հոդված 10-ի 1-կետերը՝ ֆուտբոլային սուբյեկտ «Բանանց» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր Ջևան Չելոյանցի անվայել վարքագծի ու ոչ մարզական պահվածքի համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն` Ջևան Չելոյանցին գրանցել խիստ նկատողություն, «Բանանց» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 ՀՀ դրամ

Հիշեցնենք, որ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Լոռի»-«Բանանց» պատասխան հանդիպման մեկնարկից րոպեներ առաջ «Բանանց» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր Ջևան Չելոյանցը հրահանգել էր թիմին դուրս գալ խաղադաշտից՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում՝ «Բանանց» ակումբի հանդիպումները սպասարկի ՀՖՖ կողմից վերոնշյալ հանդիպման համար նշանակված մրցավարական անձնակազմը:

Հավելենք, որ «Լոռի»-ն Հայաստանի գավաթի եզրափակչում կխաղա «Ալաշկերտ»-ի հետ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: