Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Արցախ Բանանց Գանձասար-Կապան Լոռի ՇիրակՓյունիկ

Բարձրագույն խումբ. «Արարատ-Արմենիա»-ն փրկվեց «Բանանց»-ի դեմ խաղում և չզիջեց դիրքերը

15 Ապրիլի 2019 16:50
Բարձրագույն խումբ. «Արարատ-Արմենիա»-ն փրկվեց «Բանանց»-ի դեմ խաղում և չզիջեց դիրքերը

Հայաստանի առաջնության 27-րդ տուրում հանդիպեցին մրցաշարի առաջատարները: 

«Արարատ-Արմենիա»-ն Երևանի ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալել էր «Բանանց»-ին: 

Առաջին խաղակեսի վերջին վայրկյաններին հյուրերի ֆուտբոլիստ Ալբերտ Գաջիբեկովը բացեց հանդիպման հաշիվը: 

Երկրորդ կեսը խաղաղ էր անցնում և ամեն ինչ գնում էր նրան, որ հյուրերը հաղթեն: Սակայն խաղավարտին Վարդան Մինասյանի թիմը Գեորգի Պաշովի գոլի շնորհիվ հավասարեցրեց հանդիպման հաշիվը, որն արդյունքում վերջնական էր: 

Այս խաղից հետո «Արարատ-Արմենիա»-ն շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 43 միավոր: «Բանանց»-ը 42 միավորով 2-րդն է: 

«Արարատ-Արմենիա» - «Բանանց»՝ 1:1

0:1 Գաջիբեկով (45+2'), 1:1 Պաշով (90+6')


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: