Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Արցախ Բանանց Գանձասար-Կապան Լոռի ՇիրակՓյունիկ

Բարձրագույն խումբ. «Բանանց»-ը հաղթեց առաջատարին և գլխավորեց աղյուսակը, «Լոռի»-ն ու «Գանձասար-Կապան»-ը ոչ-ոքի խաղացին

10 Ապրիլի 2019 16:55
Բարձրագույն խումբ. «Բանանց»-ը հաղթեց առաջատարին և գլխավորեց աղյուսակը, «Լոռի»-ն ու «Գանձասար-Կապան»-ը ոչ-ոքի խաղացին

Կայացավ Հայաստանի առաջնության 26-րդ տուրի երկու խաղ: 

Առաջին դիմակայությունում «Բանանց»-ը հյուրընկալել էր «Ալաշկերտ»-ին: Խաղը կայացավ «Բանանց»-ի մարզադպրոցում: 

Առաջին խաղակեսը խաղաղ ելքով ավարտվեց: Երկրորդ կեսում տանտերերը նախ 11-մետրանոց վաստակեցին, որը ճշգրիտ իրացրեց Բարեղամյանը, ապա Մելքոնյանի խփած 2-րդ գոլի շնորհիվ կարողացան հասնել վստահ հաղթանակի: 

Այս հաղթանակի շնորհիվ «Բանանց»-ը 3 միավոր վաստակեց և շրջանցեց «Արարատ-Արմենիա»-ին ու Արամ Ոսկանյանի թիմին և գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Ալաշկերտ»-ը 40 միավորով 2-րդն է: 

«Բանանց» - «Ալաշկերտ»՝ 2:0

Երկրորդ խաղում հանդիպեցին «Լոռի»-ն և «Գանձասար-Կապան»-ը: Դիմակայությունը տեղի ունեցավ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում:

Թիմերի միջև խաղը ոչ-ոքի ավարտվեց:

Սյսպիսով «Լոռի»-ն չօգտվեց մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակ մտնելու շանսից ու շարունակում է զբաղեցնել 5-րդ, իսկ «Գանձասար-Կապան»-ը՝ 7-րդ հորիզոնականը: 

«Լոռի» - «Գանձասար-Կապան»՝ 0:0


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: