Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Բարձրագույն խումբ. «Ալաշկերտ»-ը հաղթեց և բարձրացավ 1-ին հորիզոնական, «Փյունիկ»-ը լարված պայքարում պարտվեց «Լոռի»-ին

07 Ապրիլի 2019 16:55
Բարձրագույն խումբ. «Ալաշկերտ»-ը հաղթեց և բարձրացավ 1-ին հորիզոնական, «Փյունիկ»-ը լարված պայքարում պարտվեց «Լոռի»-ին

Կայացավ Հայաստանի առաջնության 25-րդ տուրի 2 խաղ: 

Առաջին հանդիպմանը «Ալաշկերտ»-ն ընդունեց «Արցախ»-ին: Հանդիպումը կայացավ Երևանի «Նաիրի» մարզադաշտում: 

Արամ Ոսկանյանի թիմը հաղթեց 1:0 հաշվով: Ալաշկերտցիների կազմում գոլի հեղիակ դարձավ Գուստավո Մարմենտինին: 

Այս հաղթանակի շնորհիվ «Ալաշկերտ»-ը շրջանցեց «Բանանց»-ին և «Արարատ-Արմենիա»-ին ու գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Ոսկանյանի թիմն իր ակտիվում 40 միավոր ունի: 

«Ալաշկերտ» - «Արցախ»՝ 1:0

Մյուս խաղում «Փյունիկ»-ը հյուրընկալել էր «Լոռի»-ին: 

Խաղի հաշիվը 29-րդ րոպեին բացել է հյուրերի ֆուտբոլիստ Սանդի Ինգբեդեն: 

Երկրորդ կեսում Արթուր Պետրոսյանի թիմը կրկնապատկեց խաղի հաշիվը: 

Երևանյան ակումբը երկրորդ խաղակեսում թեև կրճատեց խաղի հաշիվը, սակայն չկարողացավ դրական արդյունքի հասնել այս խաղում: 

Այսպիսով վանաձորյան ակումբն այս խաղում հաղթեց մրցաշարային աղյուսակում իր անմիջական մրցակցին, սակայն շարունակում է մնալ 5-րդ հորիզոնականում: «Փյունիկ»-ը 37 միավորով 4-րդն է: 

Հատկանշական է, որ հանդիպման 11-րդ րոպեին խաղը դադարեցվել է հավաքականի երկրպագուների ակցիայի պատճառով: Նրանք պահանջել են «բարձրակարգ մարզիչ», ինչպես նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը:

«Փյունիկ» - «Լոռի»՝ 1:2


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: