Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Արցախ Բանանց Գանձասար-Կապան Լոռի ՇիրակՓյունիկ

Բարձրագույն խումբ. Դրամատիկ խաղում «Բանանց»-ը հաղթեց 10 հոգով մնացած «Գանձասար-Կապան»-ին

06 Ապրիլի 2019 15:51
Բարձրագույն խումբ. Դրամատիկ խաղում «Բանանց»-ը հաղթեց 10 հոգով մնացած «Գանձասար-Կապան»-ին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում «Գանձասար-Կապան»-ն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ուժերը չափեց «Բանանց»-ի հետ:

53-րդ րոպեին հյուրերն առաջ անցան հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Կպոդոն: Թվում էր, թե հանդիպումն այդպես էլ ավարտվելու է, սակայն տանտերերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը: Խաղավարտին մոտ՝ 86-րդ րոպեին, աչքի ընկավ Ալեքսանդր Հովհաննիսյանը:

Քիչ անց «Գանձասար-Կապան»-ը մնաց 10 հոգով: Երևանյան ակումբն օգտվեց քանակական առավելությունից և կրկին առաջ անցավ հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Կամարան՝ անչափ կարևոր հաղթանակ պարգևելով իր թիմին:

Նշենք, որ այս տուրից հետո «Բանանց»-ը 38 միավորով 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ Կապանի թիմը 23 միավորով 7-րդն է:

«Գանձասար-Կապան» - «Բանանց»՝ 1:2
0:1՝ Կպոդո (53'), 1:1՝ Հովհաննիսյան (86'), 1:2՝ Կամարա (90'+3')


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: