Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Արցախ Բանանց Գանձասար-Կապան Լոռի ՇիրակՓյունիկ

Հայաստանի Գավաթ. կիսաեզրափակիչ առաջին խաղերը անցան խաղաղ, ամենը կորոշվի պատասխան դիմակայություններում

03 Ապրիլի 2019 15:50
Հայաստանի Գավաթ. կիսաեզրափակիչ առաջին խաղերը անցան խաղաղ, ամենը կորոշվի պատասխան դիմակայություններում

Կայացան Հայաստանի Գավաթի կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումները: 

«Արարատ-Արմենիա»-ն հյուրընկալել էր «Ալաշկերտ»-ին: 

Վարդան Մինասյանի թիմը բացել էր այս հանդիպման հաշիվը: Սակայն ալաշկերտցիները 2-րդ խաղակեսում «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստի նախ հավասարեցրին հաշիվը, իսկ հետո ինքնագոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ: 

Արամ Ոսկանյանի թիմը մոտ էր այս խաղում հաղթանակի հասնելուն, բայց Մինասյանի սաները 78-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը, որն արդյունքում վերջնական էր: 

Այսպիսով ամեն ինչ այս երկու թիմերի միջև դիմակայությունում կորոշվի պատասխան հանդիպմանը: 

«Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ»՝ 2:2

Մյուս հանդիպմանը «Բանանց»-ը հյուրընկալել էր «Լոռի»-ին: 

Խաղը կայացել էր «Բանանց-4» մարզադաշտում:

Այս զույգում, թեև գոլեր չեղան, սակայն ևս հաղթողը չպարզվեց: 

«Բանանց» - «Լոռի»՝ 0:0

4 թիմերի միջև պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 22-ին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: