Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Բարձրագույն խումբ. «Արցախ»-ը հաղթեց «Գանձասար-Կապան»-ին և շրջանցեց «Արարատ»-ին (տեսանյութ)

01 Ապրիլի 2019 15:47
Բարձրագույն խումբ. «Արցախ»-ը հաղթեց «Գանձասար-Կապան»-ին և շրջանցեց «Արարատ»-ին (տեսանյութ)

Հայաստանի առաջնության 24-րդ տուրում հանդիպեցին մրցաշարային աղյուսակի ստորին հատվածի ներկայացուցիչներ «Արցախ»-ը և «Գանձասար-Կապան»-ը: 

Հանդիպման հաշիվը 39-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Էդուարդ Ավագյանը: 

80-րդ րոպեին Վարդան Բակալյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Կապանյան ակումբը չկարողացավ աչքի ընկնել այս խաղում:

Այդպիսով «Արցախ»-ը կարողացավ այս խաղում «չոր» հաղթանակ տանել: Իսկ ահա կապանցիները չկարողացան 4-րդ անընդմեջ խաղում հաջողության հասնել: 

Այս արդյունքից հետո Սևադա Արզումանյանի թիմը 3 միավոր վաստակեց և մրցաշարային աղյուսակում գերազանցեց 8-րդ տեղը զբաղեցնող «Արարատ»-ին: 

«Գանձասար-Կապան»-ը 23 միավորով շարունակում է զբաղեցնել 7-րդ հորիզոնականը: 

«Արցախ» - «Գանձասար-Կապան»՝ 2:0


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: