Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Բարձրագույն խումբ. «Բանանց»-ը ոչ-ոքի խաղաց և շրջանցեց «Փյունիկ»-ին, «Շիրակ»-ն ու «Լոռի»-ին չորոշեցին հաղթողին

03 Մարտի 2019 15:49
Բարձրագույն խումբ. «Բանանց»-ը ոչ-ոքի խաղաց և շրջանցեց «Փյունիկ»-ին, «Շիրակ»-ն ու «Լոռի»-ին չորոշեցին հաղթողին

Այսօր կայացավ Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի ևս երկու հանդիպում: 

Առաջին խաղում «Արցախ»-ը հյուրընկալեց «Բանանց»-ին: 

Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Դմիտրի Կլիմակովը: 

36-րդ րոպեին «Բանանց»-ի կազմում պատասխան գոլը խփեց Ալեքսանդր Գլիշիչը: 

Այս խաղից հետո «Բանանց»-ը շրջանցեց «Փյունիկ»-ին և բարձրացավ 2-րդ հորիզոնական: «Արցախ»-ը 13 միավորով 8-րդն է: 

Մյուս խաղը տեղի ունեցավ Գյումրիում, որում հանդիպեցին մրցաշարային աղյուսակում հարևաններ «Շիրակ»-ն ու «Լոռի»-ն: 

Թիմերը գոլազուրկ ոչ-ոքի խաղացին: Արդյունքից հետո «Լոռի»-ն և «Շիրակ»-ը շարունակում են զբաղեցնել մրցաշարային աղյուսակի համապատասխանաբար 5-րդ և 6-րդ հորիզոնականները:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: