Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Սիմեոնեից մինչև Դել Բոսկե. Հայաստանի հավաքականի մարզիչների առաջին օրը Մադրիդում (լուսանկարներ)

16 Հունվարի 2019 11:38
Սիմեոնեից մինչև Դել Բոսկե. Հայաստանի հավաքականի մարզիչների առաջին օրը Մադրիդում (լուսանկարներ)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի անդամները՝ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, և նրա օգնականներ Սուրեն Չախալյանը  ու Աշոտ Ավետիսյանը, մեկնել են Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ՝ դիտարկելու «Ռեալ» և  «Ատլետիկո» ակումբներում մարզումային գործընթացը և մարզումային շաբաթական ցիկլի կազմակերպումը: Իսպանիայում նրանց են միացել ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը և Հայաստանի ընտրանու ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն:

Հունվարի 15-ին մեր մարզիչներն այցելել են Մադրիդի «Ատլետիկո» ակումբի մարզաբազա և հետևել թիմի մարզումային գործընթացին: Մարզումից հետո մեր մարզիչները հանդիպել են «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ, քննարկել մի շարք հարցեր՝ կապված «Ատլետիկո»-ի խաղային փիլիսոփայության և ժամանակակից ֆուտբոլի տենդենցների հետ:

Երեկոյան կայացել է ճաշկերույթ, որին մասնակցել են Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի անդամները, ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը, ինչպես նաև լեգենդար մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն, նրա օգնական Տոնի Գրանդեն և լեգենդար ֆուտբոլիստ Ֆերնանդո Յերոն: Հանդիպմանը ներկա է եղել նաև Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը: Օրն ավարտվել է Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի թանգարան կատարած այցելությամբ:

ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հունվարի 16-ին մեր մարզիչներին ևս սպասվում է հագեցած օր, որի մանրամասները կներկայացվեն վաղը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: