Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

«2 անգամ խոսել եմ Բայրամյանի հետ. հետաքրքրված է հավաքականում խաղալու առաջարկով». Արթուր Պետրոսյան

25 Մարտի 2017 18:32
«2 անգամ խոսել եմ Բայրամյանի հետ. հետաքրքրված է հավաքականում խաղալու առաջարկով». Արթուր Պետրոսյան

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում վաղն ուժերն է չափելու Ղազախստանի ընտրանու հետ:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը նախախաղային մամուլի ասուլիսում անդրադարձավ «Ռոստով»-ի ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանին: Պետրոսյանը նշեց, որ վերջինիս հետ հեռախոսազրույց է ունեցել և առաջարկել համալրել ազգային հավաքականի կազմը:

«Ինչ վերաբերում է «Ռոստով»-ում խաղացող Բայրամյանին, երկու անգամ հեռախոսազրույց ենք ունեցել Մոնտենեգրոյի հավաքականի հետ խաղից հետո: Պայմանավորվել էինք, որ հանդիպելու ենք: Ինքը հետաքրքրված էր հավաքականում խաղալու համար, սակայն հանդիպումը չկայացավ: Բնականաբար` ոչ մեր պատճառով:

Իհարկե, կրկին կփորձենք կապվել նրա հետ: Մենք քայլ կանենք, բայց նա նույնպես պետք է ընդառաջ քայլ կատարի: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հաղթենք: Երկրպագուներին խնդրում եմ այցելել խաղադաշտ ու տղաներին օգնել հաղթել»,- ասել է Պետրոսյանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: