Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Արցախ Բանանց Գանձասար-Կապան Լոռի ՇիրակՓյունիկ

Պաշտոնական. Արմեն Ադամյանը համալրել է «Ալաշկերտ»-ի մարզչական շտաբը

08 Հունվարի 2019 21:10
Պաշտոնական. Արմեն Ադամյանը համալրել է «Ալաշկերտ»-ի մարզչական շտաբը

Վանաձորի «Լոռի»-ի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը համալրել է «Ալաշկերտ»-ի մարզչական շտաբը: Այս մասին հաղորդում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը:

Արմեն Ադամյանը «Ալաշկերտ»-ում աշխատելու փորձ արդեն ունի: 2016-ին նա ընդգրկվել էր Աբրահամ Խաշմանյանի մարզչական շտաբում:

Փորձառու մարզիչը տարբեր տարիներին աշխատել է նաև Բելառուսի «Դարիդա»-ում, Երևանի «Միկա»-ում, Ուլյանովսկի «Վոլգա»-ում, Սմոլենսկի «Դնեպր»-ում և Պենզայի «Զենիթ»-ում:

Հավելենք, որ «Ալաշկերտ»-ն Արամ Ոսկանյանի գլխավորությամբ մարզումները կվերսկսի հունվարի 11-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: