Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Հայտնի են Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկները

21 Դեկտեմբերի 2018 18:50
Հայտնի են Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկները

Այսօր տեղի ունեցավ 2018թ. «Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությունը, որը կազմակերպվել էր Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Սկզբում քվեարկեցին լրագրողներն ու հավաքական թիմերի մարզիչները, որից հետո պարզ դարձան sms քվեարկության արդյունքները: Հենց այդ հանրագումարով էլ որոշվեց Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկների ցանկը:

Ներկայացնում ենք ցուցակը՝ ըստ այբբենական հերթականության.

Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ըմբշամարտ)

Արթուր Թովմասյան (սպորտային մարմնամարզություն)

Ֆերդինանդ Կարապետյան (ձյուդո)

Վլադիմիր Հարությունյան եւ Լեւ Սարգսյան (ջրացատկ)

Արսեն Ղազարյան (սամբո)

Մաքսիմ Մանուկյան (հունահռոմեական ըմբշամարտ)

Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ)

Գոռ Մինասյան (ծանրամարտ)

Գրիգոր Մխիթարյան (սամբո)

Էդգար Ստեփանյան (հեծանվասպորտ)

Հավելենք, որ հավակնորդների ցանկում ընդգրկված էին 21 մարզիկ, որոնց թվում առաջին  անգամ ընդգրկվել էր Հայաստանի հավաքականի և «Ակտոբե»-ի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: