Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Արցախ Բանանց Գանձասար-Կապան Լոռի ՇիրակՓյունիկ

«Փյունիկ»-ը պաշտոնական հայտարարություն է տարածել Տալալաևի որակազրկման հետ կապված

07 Դեկտեմբերի 2018 19:38
«Փյունիկ»-ը պաշտոնական հայտարարություն է տարածել Տալալաևի որակազրկման հետ կապված

Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստում որոշում էր կայացվել ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 18-րդ կետի համաձայն` Ա. Տալալաևին որակազրկել մինչև 2019թ. մայիսի 31-ը ներառյալ, Փյունիկ ՖԱ ՀԿ ակումբին տուգանել 125000 ՀՀ դրամ:

Այս առիթով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում ասվում է.

««Փյունիկ» ֆուտբոլային ակումբն ուսումնասիրել է Կարգապահական կոմիտեի այս մրցաշրջանի բոլոր կայացրած որոշումները և գտնում է, որ Կարգապահական կոմիտեն գործում է ոչ պրոֆեսիոնալ, ոչ արդար և կիրառում է երկակի ստանդարտներ:

Հայտնում ենք, որ Անդրեյ Տալալաևը պատժվել է Կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 18-րդ կետի համաձայն, ըստ որի որպես պատժամիջոց է սահմանվում մինչև մեկ տարի որակազրկումը:

Մեր իրավաբանները, ուսումնասիրելով միջադեպի նախադեպերը, եկել են այն եզրակացությանը, որ պատժաչափը համաչափ չէ կատարված արարքին:

Նման դաժան պատժամիջոցը մենք համարում ենք անարդար. այն վնասում է հայկական ֆուտբոլի զարգացմանն ու նրա իմիջի ձևավորմանը թե´ Հայաստանում, թե´ Հայաստանից դուրս:

Չնայած նրա, որ սեպտեմբերի 22-ին փոխվեց ՀՖՖ ղեկավարն ու գործկոմը, սակայն Կարգապահական կոմիտեն ինչպես և տարիներ շարունակ, այնպես էլ հիմա շարունակում է գործել ոչ պրոֆեսիոնալ ու կողմնակալ:

Մենք խնդրում ենք ՀՖՖ ղեկավարությանը ուշադրություն դարձնել Կարգապահական և մյուս բոլոր կոմիտեների աշխատելաոճին, մենք հույս ունենք, որ առաջիկայում կկազմվեն նոր կոմիտեներ, որոնք կաշխատեն ավելի արդար ու թափանցիկ և միտված կլինեն հայկական ֆուտբոլի որակի բարձրացմանը, այլ ոչ թե նրա հեղինակության վրա բացասաբար ազդելուն:

Կանոնակարգը այնքան ոչ հստակեցված է, որ թույլ է տալիս նույնիսկ Կարգապահական կոմիտեին որոշումներ կայացնել իր հայեցողությամբ:

Կարգապահական կոմիտեի կայացրած նման որոշումները (ի դեպ ոչ միայն մեր թիմի հանդեպ) կործանարար են հայկական ֆուտբոլի համար: Եթե այս խնդիրը չլուծվի, վստահ ենք, որ այն շատ շուտ կանդրադառնա հայկական ֆուտբոլում պոտենցիալ ներդրողների և մասնագետների ցանկության վրա. մուտք գործել հայկական ֆուտբոլ և նպաստել դրա զարգացմանը:

Կանոնակարգով սահմանված ժամկետում «Փյունիկ» ՖԱ-ն հիմնավոր բողոք կներկայացնի ՀՖՖ բողոքարկման կոմիտե՝ պահանջելով փոխել Անդրեյ Տալալաևի անհամաչափ պատիժը»:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: