Իսպանացի հանրահայտ մարզիչ Խինես Մելենդեսը, ով դեկտեմբերի 5-ին սեմինար էր անցկացրել հայ մարզիչների համար, նշել է, որ հայկական ֆուտբոլը մեծ ներուժ ունի: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Իսպանացի մասնագետը շեշտել էր, որ շատ լավ է ճանաչում ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանին և Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբւդաղյանցին ու շատ ուրախ է նրանց հետ համագործակցելու համար:
Մելենդեսը շատ տպավորված է եղել նաև Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի ենթակառուցվածքներով՝ նշելով, որ նման պայմաններ չունեն նույնիսկ Իսպանիայի որոշ ակադեմիաներ:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի պաշտոնական կայքի