Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Բարձրագույն խումբ. առաջատարը միավորներ կորցրեց, «Բանանց»-ը ջախջախվեց, այլ արդյունքներ

28 Նոյեմբերի 2018 15:52
Բարձրագույն խումբ. առաջատարը միավորներ կորցրեց, «Բանանց»-ը ջախջախվեց, այլ արդյունքներ

Այսօր Բարձրագույն խմբի 18-րդ տուրի շրջանակում կայացավ 4 հանդիպում: 

Առաջնության առաջատար «Ալաշկերտ»-ը Վանաձորում ոչ-ոքի խաղաց «Լոռի»-ի հետ: 

Թիմերը մեկական գոլ խփեցին: 

«Լոռի» - «Ալաշկերտ»՝ 1:1

«Շիրակ»-ը Երևանում կարողացավ նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տանել «Արցախ»-ի նկատմամբ: 

Վարդան Բիչախչյանի թիմի կազմում միակ և հաղթական գոլի հեղինակ 11-մետրանոց հարվածի շնորհիվ Ժան Ժակ Բուգուհին:

Երևանյան ակումբն էլ հանդիպման 58-րդ րոպեից մնացել էր 10 հոգով, քանի որ կարմիր քարտ էր ստացել թիմի ավագ Վահագն Մինասյանը: 

«Արցախ» - «Շիրակ»՝ 0:1

Առաջնության լավագույն եռյակը եզրափակող «Բանանց»-ը 0:3 հաշվով տնային պարտություն կրեց «Արարատ-Արմենիա»-ից: 

«Բանանց» - «Արարատ-Արմենիա»՝ 0:3

Վերջին 4-րդ խաղում «Գանձասար-Կապան»-ը Երևանում 2:0 հաշվով հաջողության հասավ «Արարատ»-ի նկատմամբ: 

Կապանյան ակումբի կազմում, որն իր երրորրդ անընդմեջ հաղթանակը տարավ, գոլերի հեղինակ դարձան Միհրան Մանասյանն ու Վարդան Պողոսյանը: 

«Արարատ» - «Գանձասար-Կապան»՝ 0:2

18-րդ տուրից հետո առաջնության մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Ալաշկերտ»-ը՝ վաստակած 33 միավորով, որին հաջորդում են «Փյունիկ»-ն ու «Բանանց»-ը: 

Հետնապահը շարունակում է մնալ «Արարատ»-ը, որն ընդամենը 10 միավոր է վաստակել: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: