Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Բարձրագույն խումբ. Դիմիտրովն անկասելի էր. «Արարատ - Արմենիա»-ն տանը հաղթեց «Արցախ»-ին

24 Նոյեմբերի 2018 16:49
Բարձրագույն խումբ. Դիմիտրովն անկասելի էր. «Արարատ - Արմենիա»-ն տանը հաղթեց «Արցախ»-ին

Հայաստանի Բարձրագույն խմբի 17-րդ տուրի երկրորդ խաղում «Արարատ-Արմենիա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Արցախ»-ին և կարողացավ վստահ հաղթանակ տոնել:
Խաղը անցավ տանտերերի բացահայտ առավելությամբ: Նախ հանդիպման 1-ին րոպեին խաղի հաշիվը բացեց Իվայլո Դիմիտրովը, այնուհետև 17-րդ րոպեին նույն Դիմիտրովը իր թիմի առավելությունը ավելի մեծացրեց՝ իր հաշվին դուբլ գրանցելով: Արցախցիները նետվեցին առաջ և 23-րդ րոպեին Ակմալ Բախտիյարովին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Այնուամենայնիվ, Դիմիտրովը անկասելի էր այսօր և 40-րդ րոպեին ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ իր անվան դիմաց հեթ-թրիկ գրանցելով:
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիա»-ն բարձրացավ մրցաշարային աղյուակի 5-րդ հորիզոնական, իսկ «Արցախ»-ը շարունակեց մնալ նախավերջին տեղում:

«Արարատ-Արմենիա» - «Արցախ»՝ 3:1


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: