Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Բարձրագույն խումբ. Տուրի գլխավոր անակնկալը՝ «Գանձասար-Կապան»-ը ջախջախեց «Բանանց»-ին

11 Նոյեմբերի 2018 16:51
Բարձրագույն խումբ. Տուրի գլխավոր անակնկալը՝ «Գանձասար-Կապան»-ը ջախջախեց «Բանանց»-ին

Հայաստանի Բարձրագույն խմբի 16-րդ տուրի վերջին խաղում խոշոր անակնկալ գրանցվեց: Կապանում «Գանձասար-Կապան»-ը ջախջախեց «Բանանց»-ին՝ 3:0 հաշվով:

Խաղի հաշիվը 17-րդ րոպեին բացեց Ուբեյմարը: «Բանանց»-ի ֆուտբոլիստները նետվեցին առաջ կորցրածը ետ բերելու համար, սակայն 4 րոպե անց երկրորդ գնդակը բաց թողեցին: Հաշիվը կրկնապատկեց Մուսոնդան:  Հանդիպման 66-րդ րոպեին էլ Ալեքսը 11-մետրանոցից հաշիվը դարձրեց խոշոր:

Այս խաղից հետո «Բանանց»-ը շարունակեց մնալ 3-րդ տեղում, իսկ «Գանձասար-Կապան»-ը բարձրացավ 7-րդ հորիզոնական:

«Գանձասար-Կապան» - «Բանանց» `3:0

Լուսանկարը՝ «Գանձասար-Կապան»-ի ֆեյսբուքյան էջից


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: