Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Բարձրագույն խումբ. «Շիրակ»-ն ու «Փյունիկ»-ը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեցին

11 Նոյեմբերի 2018 15:55
Բարձրագույն խումբ. «Շիրակ»-ն ու «Փյունիկ»-ը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեցին

Կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի 16-րդ տուրով նախատեսված 4 հանդիպումներից 3-ը:

«Լոռի»-ն սեփական խաղադաշտում ընդունեց «Փյունիկ»-ին: Խաղի 59-րդ րոպեին «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Հովհաննես Իլանգյոզյանը գրավեց վանաձորցիների դարպասը: Խաղում այլևս գոլեր չգրանցվեցին:
«Լոռի» - «Փյունիկ»՝0:1

«Շիրակ»-ը Գյումրու քաղաքային ստադիոնում ընդունեց «Արարատ Արմենիա»-ին: Հանդիպումը անցավ լարված պայքարում: Թվում էր՝ այն գոլազուրկ ոչ-ոքի կավարտվի, սակայն, խաղավերջում գյումրեցիները կարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը: Խաղի 78-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ջոնս Կաբանգուն:
«Շիրակ» - «Արարատ Արմենիա»՝ 1:0

Նույն ժամին մեկնարկած մյուս խաղում էլ «Արցախ»-ի մրցակիցը «Ալաշկերտ»-ն էր: Խաղը գոլազուրկ ոչ-ոքի ավարտվեց:
«Արցախ» - «Ալաշկերտ»՝ 0:0

Ներկա պահին մրցաշարային աղյուսակը գլխավորում է Երևանի «Ալաշկերտ»-ը: «Գանձասար-Կապան» - «Բանանց» հանդիպումը ընթացքի մեջ է:

Լուսանկարը՝ «Փյունիկ»-ի ֆեյսբուքյան էջից


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: