Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Հայաստանի Գավաթ. «Լոռի»-ն և «Բանանց»-ը դուրս եկան կիսաեզրափակիչ փուլ

08 Նոյեմբերի 2018 15:57
Հայաստանի Գավաթ. «Լոռի»-ն և «Բանանց»-ը դուրս եկան կիսաեզրափակիչ փուլ

Կայացան Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի վերջին երկու պատասխան հանդիպումը: 

«Լոռի»-ն, որն առաջին խաղում 2:0 հաշվով Երևանում հաղթել էր «Փյունիկ»-ին, այսօր տանը ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Անդրեյ Տալալաևի թիմի հետ և դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ: 

Դե իսկ «Բանանց»-ը հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Արարատ»-ին ու նույնպես ձեռք բերեց հաջորդ փուլի ուղեգիր (առաջին խաղը՝ 3:1 հօգուտ «Բանանց»-ի): 

Կիսաեզրափակիչ փուլում կտեսնենք «Բանանց» - «Լոռի» և «Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ» զույգերի դիմակայությունը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: