Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Արցախ Բանանց Գանձասար-Կապան Լոռի ՇիրակՓյունիկ

«Ռեալ»-ի նախկին ֆիզպատրաստության մարզիչը համալրել է Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը

06 Նոյեմբերի 2018 10:11
«Ռեալ»-ի նախկին ֆիզպատրաստության մարզիչը համալրել է Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը

Հայաստանի հավաքականը ֆիզպատրաստության նոր մարզիչ ունի: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Աղբյուրի փոխանցմամբ, ֆեդերացիան պայմանագիր է կնքել իսպանացի մասնագետ Խավիեր Մինյանոյի հետ, ով աշխատելու է Արմեն Գյուլբուդաղյանցի մարզչական շտաբում:

Նշենք, որ Մինյանոն Եվրոպայում բավական հայտնի մասնագետ է և մոտ 11 տարի աշխատել է Մադրիդի «Ռեալ»-ում: Նրա վերջին աշխատատեղը եղել է Հարավային Կորեայի հավաքականը:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: