Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Բարձրագույն խումբ. երկարատև դադարից հետո «Արցախ»-ը վերջապես հաղթեց

03 Նոյեմբերի 2018 19:51
Բարձրագույն խումբ. երկարատև դադարից հետո «Արցախ»-ը վերջապես հաղթեց

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի շրջանակում «Գանձասար-Կապան»-ը տանը 0:2 հաշվով պարտվեց «Արցախ»-ին:

Հյուրերի կազմում 6-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ակմալ Բախտիյարովը: Խաղավերջում իր թիմի առավելությունը կրկնապատկեց Գրիգոր Աղեկյանը:

Այս հաղթանակի շնորհիվ «Արցախ»-ը 11 միավորով բարձրացավ 7-րդ հորիզոնական, իսկ կապանյան թիմը 10 միավորով գտնվում է 8-րդ տեղում:

Հիշեցնենք, որ 12 խաղ անընդմեջ «Արցախ»-ը չէր կարողանում հաղթանակ տոնել:

«Գանձասար-Կապան» - «Արցախ»՝ 0:2
0:1՝ Բախտիյարով, 0:2՝ Աղեկյան

Լուսանկարը՝ «Գանձասար-Կապան»-ի մամուլի ծառայության.


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: