Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Արցախ Բանանց Գանձասար-Կապան Լոռի ՇիրակՓյունիկ

Գյուլբուդաղյանցն ասել է, թե որքան ժամկետով պայմանագիր է կնքել ֆեդերացիայի հետ

12 Հոկտեմբերի 2018 18:16
Գյուլբուդաղյանցն ասել է, թե որքան ժամկետով պայմանագիր է կնքել ֆեդերացիայի հետ

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոսել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին:

«Արտասահմանյան մարզիչների հետ բանակցություններ վարելու ժամանակ կարևոր էր ոչ միայն արդյունքը, այլև արժանապատիվ խաղը: 

Արժանապատիվ խաղը երևի բառերով հնարավոր չէ նկարագրել, դա այն է, երբ դու զգում ես, որ ֆուտբոլիստը մինչև վերջ տրվեց, թիմն ամեն ինչ արեց, ուղղակի չստացվեց:

Ես հավաքականը գլխավորելու առաջարկ ստացել եմ հոկտեմբերի 7-ին: Իմ պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2020 թվականի մայիս ամիսը: Ըստ իս՝ դա արդեն երկարաժամկետ ծրագիր է», - ասել է 51-ամյա մասնագետը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: