Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Արցախ Բանանց Գանձասար-Կապան Լոռի ՇիրակՓյունիկ

Շատ գոհ եմ տղաներից ու վստահ եմ, որ նրանք ամեն ինչ կանեն հաղթելու համար. Գյուլբուդաղյանց

12 Հոկտեմբերի 2018 18:00
Շատ գոհ եմ տղաներից ու վստահ եմ, որ նրանք ամեն ինչ կանեն հաղթելու համար. Գյուլբուդաղյանց

Հայաստանի հավաքականի նորանշական գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Ազգերի Լիգայի՝ Ջիբրալթարի դեմ հանդիպմանն ընդառաջ խոսել է առաջիկա խաղի և մեր թիմի մասին:

«Կապված Մարկոսի հետ՝ թեթև վնասվածք ուներ, բայց արդեն լիովին պատրաստ կլիներ խաղին: Ինչպես գիտեք՝ Օզբիլիսը վնասվածք է ստացել, ով կարող էր շատ օգուտ տալ թիմին, բայց ունենք այն, ինչ ունենք: 

Յուրա Մովսիսյանը շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է, ինտեգրվելու կարիք չկա, վստահ եմ, որ նրա խաղից կզգաք թիմի հզորությունն ու ուժեղացումը:

Երբ հագնում ես Հայաստանի հավաքականի մարազաշպիկը՝ ցանկությունն այնքան մեծ է լինում, որ վստահ եմ դա կբերի 100 տոկոսանոց պատրաստականության: 

Կառլեն Մկրտչյանը դեռ լիովին՝ 90 րոպեի համար պատրաստ չէ, բայց հաշվի առնելով ազգային հավաքականում նրա անցկացրած խաղերն ու փորձը՝ վստահ եմ նա մեծ օգուտ կտա մեր թիմին:

Կա մի ֆուտբոլիստ, որի անունը չէի ցանկանա տալ, նա Ուրուգվայից հարձակվող է, ով շատ կցանկանայինք, որ միանար մեր հավաքականին, ով իսկապես կուժեղացներ մեր հավաքականը, բայց նա դեռ չի համաձայնում գալ: 

Ես շատ գոհ եմ տղաներից և նրանց մարզումներից ու վստահ եմ, նրանք ամեն ինչ անելու են հաղթանակի հասնելու համար», - ասել է 51-ամյա մասնագետը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: