Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Արցախ Բանանց Գանձասար-Կապան Լոռի ՇիրակՓյունիկ

Դուք հզոր թիմ ունեք. Ջիբրալթարի հավաքականի ֆուտբոլիստը՝ մեր ընտրանու մասին

12 Հոկտեմբերի 2018 13:31
Դուք հզոր թիմ ունեք. Ջիբրալթարի հավաքականի ֆուտբոլիստը՝ մեր ընտրանու մասին

Ջիբրալթարի հավաքականի ֆուտբոլիստ Էնթոնի Բարդոնը Հայաստանի դեմ վաղը կայանալիք հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ կիսվել է իր սպասելիքներով:

«Հայաստանի հավաքականը հզոր թիմ ունի: Դուք դա ապացուցեցիք Լիխտեյնշտեյնի դեմ խաղում: Վաղը կայանալիք հանդիպման ժամանակ պետք է հնարավորինս կենտրոնացած լինենք: Կարծում եմ՝ մեր մեջ ուժ կգտնենք և լավ հանդիպում կանցկացնենք»,- նշել է 25-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Հայաստան - Ջիբրալթար հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին՝ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մեկնարկը՝ 20:00-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: