Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Չիկագո Ֆայր»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Ազգերի Լիգայի շրջանակում կայանալիք առաջիկա հանդիպումներին: Մեր ֆուտբոլիստն արդեն ժամանել է Հայաստան և կարճատև հարցազրույց ունեցել Football+-ի հետ:
Մովսիսյանը նշել է, որ մեծ ուրախությամբ է միացել հավաքականի ճամբարին և երկրպագուներին կոչ է արել գալ և մարզադաշտից աջակցել ազգային ընտրանուն: