Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Հայաստանի հավաքականը հետընթաց է գրանցել ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում

09 Մարտի 2017 16:24
Հայաստանի հավաքականը հետընթաց է գրանցել ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նախորդ ամսվա համեմատ նահանջել է 3 կետով և հիմա զբաղեցնում է 85-րդ հորիզոնականը, նախկին 82-րդի փոխարեն:

Դասակարգման աղյուսակը նախկինի նման գլխավորում է Արգենտինայի հավաքականը, 2-րդը Բրազիլիան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Գերմանիայի ընտրանին: Լավագույն տասնյակը ունի հետևյալ տեսքը.

1. Արգենտինա - 1644 միավոր
2. Բրազիլիա - 1534
3. Գերմանիա - 1443
4. Չիլի – 1389
5. Բելգիա - 1379
6. Ֆրանսիա – 1318
7. Կոլումբիա - 1312
8. Պորտուգալիա - 1240
9. Ուրուգվայ - 1200
10. Իսպանիա - 1162
85. Հայաստան - 414

ՖԻՖԱ-ի դասակարգման ամբողջական աղյուսակին կարող եք ծանոթանալ՝ անցնելով այս հղումով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: