Ալաշկերտ Արարատ Բանանց Գանձասար-Կապան Շիրակ Փյունիկ

Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլ. Երևանի «Փյունիկ»-ը հաղթեց «Վարդար»-ին

12 Հուլիսի 2018 19:50
Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլ. Երևանի «Փյունիկ»-ը հաղթեց «Վարդար»-ին

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Փյունիկ»-ը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց մակեդոնական «Վարդար»-ի հետ:

Առաջին խաղակեսում տանտերերը բավական ակտիվ էին, ինչն էլ տվեց իր ցանկալի արդյունքը: Հանդիպման 28-րդ րոպեին Մոհամեդ Կոնատեի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին և հայտնվեց մրցակցի դարպասում:

Երկրորդ խաղակեսում երկու թիմերը գրեթե հավասար խաղ էին ցուցադրում: Միայն խաղավերջում մակեդոնական ակումբի ֆուտբոլիստները սկսեցին ակտիվորեն գրոհել, սակայն ավելին անել չկարողացան:

Երևանի «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Վարդար»-ին և պատասխան խաղին կմեկնի լավ առավելությամբ:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: