Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Արցախ Բանանց Գանձասար-Կապան Լոռի ՇիրակՓյունիկ

Արտակ Եդիգարյանը երկրորդ տարին անընդմեջ ստացավ «Ոսկե խաղակոշիկ»-ը

12 Հուլիսի 2018 17:20
Արտակ Եդիգարյանը երկրորդ տարին անընդմեջ ստացավ «Ոսկե խաղակոշիկ»-ը

«Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանը, ով 13 գոլով դարձել էր Հայաստանի ավարտված առաջնության լավագույն ռմբարկու, ստացավ ՀՖՖ-ի կողմից տրամադրվող «Ոսկե խաղակոշիկ»-ը: Այս մասին հաղորդում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Արտակ Եդիգարյանը երկրորդ տարին անընդմեջ արժանացավ այդ մրցանակին: 2016/2017 մրցաշրջանում փորձառու կիսապաշտպանը կիսեց լավագույն ռմբարկուի կոչումն իր թիմակից Միհրան Մանասյանի հետ (13 գոլով):

Հատկանշական է, որ 2015/2016 մրցաշրջանում Միհրան Մանասյանը 16 գոլով կիսեց ռմբարկուի կոչումն «Ալաշկերտ»-ի նախկին հարձակվող Հեբեր Արաուժոյի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: