Քիչ առաջ ավարտվեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» - «Սելթիկ» հանդիպումը: Երևանյան ակումբը խոշոր հաշվով զիջեց շոտլանդական թիմին:
Առաջին խաղակեսի ավելացրած ժամանակում «Սելթիկ»-ի ֆուտբոլիստ Էդուարդ Օդսոնն առաջ մղեց շոտլանդական թիմին:
80-րդ րոպեին «Սելթիկ»-ը կրկնապատկեց հաշիվը: Անկյունայինի խաղարկումից հետո Ջեյմս Ֆորեսթը դարձավ գոլի հեղինակ:
Չնայած նրան, որ տանտերերն ունեցան մի քանի պահեր, սակայն դրանք օգտագործել չկարողացան: Փոխարենը հանդիպման 90-րդ րոպեին հաշիվը դարձավ խոշոր՝ 3:0: Գոլով աչքի ընկավ Մաքգրեգորը, և հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 3:0 հաշվով:
Նշենք, որ թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին՝ Գլազգոյում: