Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Արցախ Բանանց Գանձասար-Կապան Լոռի ՇիրակՓյունիկ

Պաշտոնական. Սոլոմոն Ուդոն տեղափոխվեց «Բանանց»

13 Հունիսի 2018 17:18
Պաշտոնական. Սոլոմոն Ուդոն տեղափոխվեց «Բանանց»

Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել 22-ամյա նիգերիացի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոյի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Այստեղ պետք է ողջ ուժերս ներդնեմ, որպեսզի նպաստեմ թիմի առաջընթացին և որպեսզի կարողանանք նվաճել չեմպիոնի կոչումը»,- նշել է Սլոմոն Իմե Ուդոն՝ «Բանանցի» հետ պայմանագիր ստորագրելուց հետո:

Նշենք, որ նիգերիացի ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել սենեգալյան «Ասպիր Ակադեմիայ»-ում, բելգիական «ԿԱՍ Էուփեն»-ում, Երևանի «Ուլիս»-ում և Գյումրու «Շիրակ»-ում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: