Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Արցախ Բանանց Գանձասար-Կապան Լոռի ՇիրակՓյունիկ

Պաշտոնական. Սերբիայի հավաքականի թեկնածու դարպասապահը հանդես կգա «Ալաշկերտ»-ում (տեսանյութ)

13 Փետրվարի 2018 12:45
Պաշտոնական. Սերբիայի հավաքականի թեկնածու դարպասապահը հանդես կգա «Ալաշկերտ»-ում (տեսանյութ)

«Ալաշկերտ»-ը շարունակում է ակտիվորեն աշխատել տրանսֆերային շուկայում` զգալիորեն ուժեղացնելով բոլոր խաղային դիրքերը:

Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ ղեկավարությունը 1.5 տարվա պայմանագիր է ստորագրել Սերբիայի ազգային հավաքականի թեկնածու դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի հետ, ում ծառայություններով «Ալաշկերտ»-ը վաղուց էր հետաքրքրված:

Բարձրահասակ դարպասապահն ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել հայրենիքում` պաշտպանելով Բարձրագույն խմբի «Ռադնիչկի», «Սլոբոդա», ՕՖԿ, «Մլադոստ» թիմերի գույները:

Չանչարևիչի նախորդ ակումբը Սերբիայի Սուպերլիգան ներկայացնող «Ռադնիկն» էր, որի կազմում նա ընթացիկ առաջնությունում 21 հանդիպման է մասնակցել:

Փորձառու դարպասապահը, ով իր ակտիվում 142 հանդիպում ունի Սերբիայի Բարձրագույն խմբի առաջնությունում, հրավիրվել էր ազգային հավաքական նախորդ տարվա հունվարին կայացած ԱՄՆ-ի հավաքականի հետ ընկերական խաղին:

Տեսանյութում ներկայացված են Չանչարևիչի սեյվերը` «Ռադնիկի» կազմում


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: