Հայ սուսերամարտիկները մասնակցել են մեծահասակների աշխարհի առաջնությանը

21 Հուլիսի 2017 19:24
Հայ սուսերամարտիկները մասնակցել են մեծահասակների աշխարհի առաջնությանը

Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթանում է սուսերամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը:

Խոցացուսեր զենքաձևի կանանց պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Էմմա Պողոսովան երկու հաղթանակով անցել է խմբային փուլը: Լավագույն 128-ի համար պայքարում առավելության է հասել պարագվայցի Մոնսերատ Վիվերոսի նկատմամբ, սակայն լավագույն 64-ի համար մենամարտում Էմման պարտվել է լեհ Ռենատա Կնապիկին և զբաղեցրել 96-րդ հորիզոնականը:

Տղամարդկանց խոցասուսեր զենքաձևում Հայաստանը ներկայացրել է Արմեն Արազյանը: Նա նույնպես խմբային փուլն անցել է երկու հաղթանակով: Արազյանը լավագույն 256-ի համար պայքարում հաղթել է Մալթայի ներկայացուցիչ Անդրե Զահրային, իսկ 128-ի պայքարում պարտվել` արգենտինացի Խեսուս Լուգոնեսին: Արազյանը զբաղեցրել է 158-րդ տեղը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Նշենք, որ Արմեն Արազյանը բնակվում է Գերմանիայում: Նա մի քանի անգամ հանդես է եկել Հայաստանի հավաքականում: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը հայտնել է, որ Արազյանն ինքն է դիմել Հայաստանի դրոշի ներքո գլխավոր ստուգատեսին մասնակցելու համար: Ֆեդերացիան նրան չի մերժել: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: