Սուսերամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնի վեց մարզիկ

26 Մայիսի 2017 15:15
Սուսերամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնի վեց մարզիկ

Սուսերամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը հունիսի 11-17-ը Թբիլիսիում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

«Եվրոպայի առաջնությունում հանդես կգանք երկու զենքաձեւում` խոցասուսեր և ճկասուսեր: Այժմ մարզումներ ենք անցկացնում և միասին, և առանձին-առանձին: Մեր սուսերամարտիկները վատ մարզավիճակում չեն: Դեռ ժամանակ ունենք լավագույնս ներկայանալու համար:

Եվրոպայի առաջնությունից ակնկալիքներն այնքան էլ մեծ չեն, քանի որ մեր մարզիկներից մի քանիսը նոր են մտել այդ տարիքային խումբ, մյուսները երիտասարդ են: Իսկ մեծահասակների առաջնությունը շատ ուժեղ է: Սա միջազգային մեծ փորձ կլինի հայ սուսերամարտիկների համար: Մրցանակային տեղ չենք սպասում, բայց կարծում եմ` մերոնք մի քանի փուլ կհաղթահարեն», - ասել է սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը:

Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն խոցասուսեր զենքաձեւում` Էմմա Պողոսովան, Էդուարդ Օվիկյանը, Միքայել Ղազարյանը, Ռազմիկ Վարդանյանը, իսկ ճկասուսերում` Մայքլ Հովհաննիսյանը և Պարգեւ Ստեփանյանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: