Խոցասուսերակիր Էմմա Պողոսովան 5-րդն է աշխարհի երիտասարդական առաջնությունում

06 Ապրիլի 2017 11:23
Խոցասուսերակիր Էմմա Պողոսովան 5-րդն է աշխարհի երիտասարդական առաջնությունում

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող սուսերամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում պայքարն ավարտել են խոցասուսերակիր աղջիկները (154 մասնակից):

Հայաստանը ներկայացնող Էմմա Պողոսովան նախնական փուլում տանելով հինգ հաղթանակ՝ մտել է պայքարը շարունակող 128 մարզուհիների մեջ: Այս փուլից պայքարը շարունակվում էր օլիմպիական մրցակարգով՝ պարտվողը լքում էր ասպարեզը:

Էմմա Պողոսովան մտել է ութ ուժեղագույնների ցանկ եւ պարտվելով ԱՄՆ-ն ներկայացնող Քեթրին Նիքսոնին՝ ի վերջո, գրավել 5-րդ տեղը:

Էմմա Պողոսովայի մարզիչ Արտաշես Մադոյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ հայ սուսերամարտիկը տեղ է զբաղեցնում աշխարհի երիտասարդ ուժեղագույն խոցասուսերակիրների լավագույն ութնյակում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: