Մեկնարկել է սուսերամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը

14 Մարտի 2017 15:27
Մեկնարկել է սուսերամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը

Այսօր Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում մեկնարկել է սուսերամարտի մինչև 20 տարեկան երիտասարդների Հայաստանի առաջնությունը, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Մրցումային առաջին օրը մարզիկները հանդես եկան ճկասուսեր մրցաձևում: Առաջին տեղն զբաղեցրել է Մայքլ Հովհաննիսյանը, երկրորդը` Հենրիխ Բալիկյանը, երրորդը` Արմեն Դալլաքյանն ու Խաչատուր Հարությունյանը:

Վաղը պատանիներն ու աղջիկները հանդես կգան խոցասուսեր զենքաձևում, իսկ մարտի 15-ին չեմպիոնի անունը պարզ կլինի ճկասուսեր (աղջիկներ) և թրասուսեր (տղաներ) զենքաձեւերից:

Առաջնությանը մասնակցում են ավելի քան 100 սուսերամարտիկներ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից եւ Բյուրեղավանից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: