Պատանի և երիտասարդ սուսերամարտիկները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը

02 Մարտի 2017 18:51
Պատանի և երիտասարդ սուսերամարտիկները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը

Փետրվարի 28-ին Բուլղարիայում մեկնարկել է սուսերամարտի Եվրոպայի պատանիների եւ երիտասարդների առաջնությունը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արթուր Սեդրակյանը նշեց, որ աղջիկների և տղաների մրցաշարում Հայաստանը ներկայացնում է 5 մարզիկ:

«Հայ սուսերամարտիկները լավ մարզավիճակով են մեկնել: Տեսնենք, թե ինչ արդյունքներ կունենանք:

Մինչ այդ, նախորդ ամիս, մեր պատանիներն Իտալիայում մասնակցել են աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ Մայքլ Հովհաննիսյանը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը, որը նորմալ արդյունք է: Վերջին տարիներին հայ սուսերամարիկները 20-րդ տեղին չէին մոտեցել:

2018 թվականի Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության համար նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Սակայն, դեռ չգիտենք` կմասնակցենք, թե՝ ոչ»,- ասաց ֆեդերացիայի գործադիր տնօրենը:

Արթուր Սեդրակյանը նշեց, որ ապրիլին պատանիներն ու երիտասարդները կմեկնեն աշխարհի առաջնություն, իսկ մեծահասակներին առաջիկայում սպասվում է Հայաստանի առաջնությունը:

Պատանիների եւ երիտասարդների Եվրոպայի առաջնությունը կշարունակվի մինչեւ մարտի 9-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: