Վահե Գևորգյանը մեր փոքրաթիվ երիտասարդ մարզիչներից է, ով, սակայն, հասցրել է բավական մեծ աշխատանքային փորձ կուտակել: Նրա գլխավորությամբ Երևանի «Բանանց-2»-ը 2016/17 մրցաշրջանում հաղթել է առաջին խմբի առաջնությունում, որից հետո մասնագետը հասցրել է աշխատել նաև «Լոկոմոտիվ» և «Լոռի» ակումբներում: Այժմ մարզչական կարիերան ծավալում է Ռուսաստանի Դաշնությունում:
Նախօրեին Գևորգյանը հաջողությամբ հանձնեց PRO կարգի մարզչական դասընթացի ավարտական քննություններն ու համալրեց եվրոպական ամենաբարձր կարգի հավաստագիր ունեցող հայ մարզիչների շարքը: Մեր զրույցը այդ և հայկական ֆուտբոլին վերաբերող մի շարք այլ հարցերի մասին է: