Վերնիդուբի հետ բանակցություններ չկան. ՀՖՖ մամուլի ծառայություն

03 Հունիսի 2019 15:09
Վերնիդուբի հետ բանակցություններ չկան. ՀՖՖ մամուլի ծառայություն

Ուկրաինական Footballtransfer.com.ua կայքն այսօր լուր է տարածել, համաձայն որի ՀՖՖ-ն բանակցություններ է վարում Լուգանսկի «Զարյա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուրի Վերնիդուբի հետ, որպեսզի վերջինը գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:

Մեր հարցմանն ի պատասխան ՀՖՖ մամուլի ծառայության ղեկավար Հայկ Կարապետյանը նշեց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Հիշեցնենք, որ Վերնիդուբը երկար ժամանակ գլխավորել է դոնբասյան ակումբը, որի հետ երկու անգամ հաջողության է հասել Եվրոպա լիգայի մրցաշարում՝ հայտնվելով փլեյ-օֆֆ փուլում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: