Հայտնի է Անդրե Չալըշըրի՝ Հայաստանի հավաքականի հայտացուցակից բացակայության պատճառը

24 Մայիսի 2019 16:20
Հայտնի է Անդրե Չալըշըրի՝ Հայաստանի հավաքականի հայտացուցակից բացակայության պատճառը

Այսօր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է արտերկրում հանդես եկող 11 ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են մասնակցելու հունիսի 8-ին և 11-ին Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի՝ Լիխտենշտեյնի և Հունաստանի հավաքականների հետ առաջիկա հանդիպումներին: Ցանկից բացակայում է շվեդական «Գյոթեբորգ»-ի պաշտպան Անդրե Չալըշըրը, ով մասնակցել է 1-ին երկու տուրի հանդիպումներին և նրա բացակայությունը փոքր-ինչ անակնկալ էր:

ՀՖՖ մամուլի ծառայության ղեկավար Հայկ Կարապետյանից տեղեկացանք, որ ֆուտբոլիստի բացակայության պատճառն իր հարսանյաց հանդեսի արարողությունն է, որը նախատեսված է հենց այդ օրերին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: