Սեփ. լրատվություն. Գյուլբուդաղյանցը, հավանաբար, կգլխավորի նաև «Փյունիկ»-ը

09 Ապրիլի 2019 19:25
Սեփ. լրատվություն. Գյուլբուդաղյանցը, հավանաբար, կգլխավորի նաև «Փյունիկ»-ը

Քիչ առաջ Երևանի «Փյունիկ»-ը հաղորդագրություն տարածեց, որ փոխադարձ համաձայնությամբ խզվել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի հետ:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ, մինչև մրցաշրջանի ավարտը տիտղոսակիր ակումբը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:

Հիշեցնենք, որ մինչ հավաքականը գլխավորելը մասնագետը աշխատում էր «Փյունիկ»-ի համակարգում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: