Մելենդեսի շնորհանդեսը, հավանաբար, կկայանա հաջորդ շաբաթ

07 Փետրվարի 2019 13:17
Մելենդեսի շնորհանդեսը, հավանաբար, կկայանա հաջորդ շաբաթ

ՀՖՖ տեխնիկական տնօրեն, իսպանացի մասնագետ Խինես Մելենդեսի շնորհանդեսը, հավանաբար, կկայանա հաջորդ շաբաթ: Այս մասին Sportal.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՖՖ հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը:

«Հավանաբար, հաջորդ շաբաթ կներկայացնենք ՀՖՖ տեխնիկական տնօրենին: Որոշեցինք ուշացումով ներկայացնել, քանի որ նրան նոր երկրին ու աշխատանքին ծանոթանալու և ինտեգրվելու համար ժամանակ էր անհրաժեշտ: Առայժմ հստակ օրը հայտնի չէ, բայց, հավանաբար, շնորհանդեսը կկայանա հաջորդ շաբաթ»:

Հիշեցնենք, որ ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը աշխատանքի է անցել այս տարվա հունվարի 1-ից: Նա համակարգելու է  Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների աշխատանքը, մշակելու է մանկապատանեկան ֆուտբոլի, կանանց ֆուտբոլի և ֆուտզալի զարգացման ծրագրային քաղաքականությունը:

Վահագն Միրզոյան


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: