ՌԵՏՐՈ. Սերգեյ Էրզրումյանի ֆանտաստիկ գոլը՝ «Վոլգար-Գազպրոմ»-ի դարպասը (տեսանյութ)

25 Հունվարի 2019 14:47
ՌԵՏՐՈ. Սերգեյ Էրզրումյանի ֆանտաստիկ գոլը՝ «Վոլգար-Գազպրոմ»-ի դարպասը (տեսանյութ)

Երևանի «Կիլիկիա»-ի նախկին ֆուտբոլիստ, «Ալաշկերտ 2»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Սերգեյ Էրզրումյանը 2002 թվականին հանդես էր գալիս Ռուսաստանի ՖՆԼ դիվիզիոնի ԲՄԱ (Դոնի Ռոստով) թիմում: 2002 թվականի սեպտեմբերի 10-ին՝ Աստրախանի «Կենտրոնական» մարզադաշտում կայացած «Վոլգար-Գազպրոմ»- ԲՄԱ խաղում, Սերգեյը դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ՝ գրեթե դաշտի կենտրոնից գրավելով Անդրեյ Սմետանինի պաշտպանած դարպասը:

Սերգեյը ԲՄԱ-ի կազմում ընդհանուր առմամբ անցկացրեց 5 հանդիպում՝ հեղինակելով այս միակ գոլը, որը, իրոք. անչափ գեղեցիկ ստացվեց, և մտավ Դոնի Ռոստովի ԲՄԱ ակումբի պատմության մեջ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: