Բարձրագույն խումբ. պայքարը տեղափոխվել է նաև «տրանսֆերային» դաշտ. ով՝ որտեղ

21 Հունվարի 2019 19:43
Բարձրագույն խումբ. պայքարը տեղափոխվել է նաև «տրանսֆերային» դաշտ. ով՝ որտեղ

Հայաստանում տրանսֆերային շուկան շարունակում է մնալ բավական ակտիվ: Բարձրագույն խմբի որոշ թիմերում նշանակալի փոփոխություններ են տեղի ունեցել: Խոսքը հատկապես վերաբերում է «Գանձասար-Կապան», «Արարատ-Արմենիա», «Արարատ» և «Արցախ» ակումբներին: Ձմեռային ամենախոշոր տրանսֆերային իրադարձություններ կարելի է համարել «Գանձասար Կապան»-ի 2 առաջատար ֆուտբոլիստների` Լուբամբո Մուսոնդայի և Ալեքս Ջունիորի հեռանալը կապանյան ակումբից: Եթե Մուսոնդան հեռացավ ավելի բարձրակարգ առաջնությունում խաղալու հեռանկարով, ապա Ալեքս Ջունիորը տեղափոխվեց Բարձրագույն խմբի մեկ այլ թիմ` «Արարատ Արմենիա»:  Երևանի «Արարատ»-ում մեծ թվով ֆուտբոլիստներ են փորձարկվում, կան շշուկներ, որ թիմը կարող է համալրել հայ ֆուտբոլասերներին քաջ հայտնի Դենիս Թումասյանը: «Արցախ»-ում սեփականատաիրոջ և թիմի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո կազմի կտրուկ փոփոխություններ կան, բազմաթիվ տեղացի ֆուտբոլիստներ փորձաշրջան են անցնում, իսկ «Արարատ Արմենիա»-ն հետաքրքիր տրանսֆերային քաղաքականություն ընտրեց` թիմ հրավիրելով մրցակից թիմերի լեգեոներներին` Ժան-Ժակ Բուգուհիին ու Ալեքս Ջունիորին:

Տրանսֆերային շուկայում առայժմ համեմատաբար «համեստ» են «Ալաշկերտ»-ը, «Փյունիկ»-ը, «Շիրակ»-ն ու «Բանանց»-ը: Այս թիմերում մեծ փոփոխություններ դեռ չկան:

Ծանոթանանաք Բարձրագույն խմբի թիմերում արդեն պաշտոնապես կայացած տրանսֆերներին:

«Արարատ-Արմենիա»

Եկել են՝ Ժան-Ժակ Բուգուհի («Շիրակ»), Ալեքս Ջունիոր («Գանձասար-Կապան»), Ստեֆան Չուպիչ 

Հեռացել են՝  Լայամ Ռոուզ, Վլադիսլավ Օսլոնովսկի, Ալբերտո Օրտիզ, Դանիլա Յաշչուկ, Կեյրոն Բատիստա , Չարլզ Մոնսալվո, Արսեն Սիուկաև («Լոռի»), Վարդան Բակալյան («Արցախ»), Արման Հովհաննիսյան («Գանձասար-Կապան»), Ռոբերտ Դարբինյան («Բանանց»), Վարդան Բակալյան («Արցախ»)

«Գանձասար-Կապան»

Եկել են՝ Ալեքս Մարտին Մագայանես (Պերու)Գեղամ Հարությունյան («Շախտյոր» Կարագանդա, վարձավճարի ավարտ), Համլետ Ասոյան («Արցախ»), Արման Հովհաննիսյան («Արարատ-Արմենիա»),

Հեռացել են՝ Լուբամբո Մուսոնդա («Շլյոնսկ», Լեհաստան), Ալեքս  Ջունիոր («Արարատ-Արմենիա»), Հայկ Իշխանյան, Դրիսա Դիարասուբա, Վարդան Պողոսյան («Բանանց»),  Հայկ Սարգսյան

«Ալաշկերտ» 

Եկել են՝  պաշտոնապես դեռ համալրումներ չունի

Հեռացել են՝  Սեզար Ռոմերո, Անդրանիկ Ոսկանյան, Արտյոմ Սիմոնյան («Արարատ»), Ռազմիկ Հակոբյան («Արարատ»), Բենիկ Հովհաննիսյան («Արցախ»)

«Բանանց» 

Եկել են՝ Վարդան Պողոսյան («Գանձասար-Կապան»), Ռոբերտ Դարբինյան («Արարատ-Արմենիա»)

Հեռացել են` Արամ Լոռեցյան

«Փյունիկ»

Եկել են՝ Սերգեյ Շևչուկ («Տամբով»)Արթուր Միրանյան, Հովհաննես Պողոսյան («Արցախ», վարձավճարի ավարտ)

Հեռացել են՝ Դենիս Վոյնով, Ռուսլան Կորյան, Եգոր Տարականով 

«Արցախ»

Եկել են՝ Վարդան Մովսիսյան («Լոռի»), Վիգեն Ավետիսյան («Լոռի»), Վարդան Բակալյան («Արարատ-Արմենիա»), Բենիկ Հովհաննիսյան («Ալաշկերտ»)

Հեռացել են՝ Ակմալ Բախտիյարով («Սոչի», Ռուսաստան), Սարգիս Բալոյան, Համլետ Ասոյան («Գանձասար-Կապան»), Վալտեր Պողոսյան, Գևորգ Պողոսյան, Մաքսիմ Երմակով, Հովհաննես Պողոսյան (վարձավճարի ավարտ, «Փյունիկ»)

«Արարատ»

Եկել են՝ Մատվեյ Գույգանով («Սևաստոպոլ»), Արտյոմ Սիմոնյան («Ալաշկերտ»), Ռազմիկ Հակոբյան («Ալաշկերտ»), 

Հեռացել են՝ Գարեգին Կիրակոսյան, Արմեն Դերձյան, Սերգեյ Մկրտչյան, Ռոնալդ Սեզար, Դմիտրի Ոստրովսկի, 

«Շիրակ»

Եկել են` պաշտոնապես համալրումներ դեռ չունի

Հեռացել են` Հենրի Նդոնգ, Ջոնս Կաբանգու, Մուսա Դիակիտե («Բոտոշանի»), Ժան-Ժակ Բուգուհի («Արարատ-Արմենիա»), Գեորգի Գոգիչաև

«Լոռի»

Եկել են՝ Արսեն Սիուկաև («Արարատ-Արմենիա»), Արամ Քոչարյան («Լոկոմոտիվ Երևան»)

Հեռացել են՝ Վարդան Մովսիսյան («Արցախ»), Վիգեն Ավետիսյան ( «Արցախ») , Կիրիլ Վոլչկով, Ռիչարդ Բոտչվեյ, Դավիթ Ասլանյան, Արեգ Ազատյան, Գոռ Էլյազյան (ավարտել է կարիերան)

Անշուշտ, դեռ վաղ է լուրջ եզրահանգումներ անել հայկական ակումբների ձմեռային ձեռքբերումների և կորուստների վերաբերյալ: Տրանսֆերային պատուհանը դեռ բաց է, և գրեթե բոլոր թիմերում կշարունակվեն տեղի ունենալ փոփոխություններ: Ցավոք, «բարի» ավանդույթները շարունակվում են... Գրեթե ամեն տարի ձմեռային դադարի ժամանակ հայկական ակումբները կտրուկ փոփոխություններ են կատարում իրենց կազմերում, որոնք շատ հաճախ վնասում են թիմերին և մտորելու տեղիք տալիս: Այն ակումբները, որոնք լրջորեն են տրամադրված եվրոգավաթներում արդյունքներ գրանցելու հարցում, պետք է գոնե եվրագավաթներից 6 ամիս առաջ ձևավորեն թիմերի կորիզը, որպեսզի կայունություն ունենան եվրոպական մրցասպարեզում: Հուսով ենք, որ այն ֆուտբոլիստները, ովքեր համալրեցին հայկական ակումբները ձմեռային պատուհանի ընթացքում, չեն հեռանա թիմերից եվրագավաթներից անմիջապես առաջ:

Վահագն Միրզոյան

Լուսանկարը՝ «Գանձասար-Կապան» ՖԱ ֆեյսբուքյան էջից


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: