#HENObday. Генрих Гамлетович. գրեթե ինչպես Շեքսպիրի մոտ. ուկրաինացի լրագրողի անդրադարձը կարիերայի առաջին մեծ քայլին

21 Հունվարի 2019 13:53
#HENObday. Генрих Гамлетович. գրեթե ինչպես Շեքսպիրի մոտ. ուկրաինացի լրագրողի անդրադարձը կարիերայի առաջին մեծ քայլին

Հենրիխ Մխիթարյանի մարզական կարիերային ծանոթ են գրեթե բոլոր հայ մարզասերները: Առաջին մեծ քայլը նա կատարեց Ուկրաինայում՝ Դոնեցկի «Մետալուրգ»-ից տեղափոխվելով «Շախտյոր»: Դա 2010-ին էր, երբ ոչ այնքան հզոր ակումբի կազմում Հենրիխն արդեն իսկ հասցրել էր աչքի ընկնել լավագույն կողմերով, դառնալ թիմի պատմության ամենաերիտասարդ ավագն ու այդպիսով իր վրա սևեռել բազմաթիվ ակումբների սկաուտների ուշադրությունը:

Այդ ժամանակ թե՛ ֆուտբոլային մասնագետները, թե՛ լրագրողները միակարծիք էին, որ հայ ֆուտբոլիստին պայծառ ապագա է սպասվում: Եվ ի պատիվ իրեն՝ տարիներ անց նա ապացուցեց, որ ոչ ոք չսխալվեց:

Ներկայացված ուշագրավ տեսանյութը ցուցադրվել է ուկրաինական «Футбольний уiк-енд» հաղորդաշարի` 2010 թվականի օգոստոսի 29-ի թողարկմանը՝ «Շախտյոր» տեղափոխության հենց նույն օրը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: