Բարձրագույն խումբ. Preview. 17-րդ տուր. Տալալաև - Խաշմանյան առաջին դիմակայությունը

23 Նոյեմբերի 2018 13:35
Բարձրագույն խումբ. Preview. 17-րդ տուր. Տալալաև - Խաշմանյան առաջին դիմակայությունը

Ի՞նչ սպասել

Այս մրցաշրջանի գրեթե յուրաքանչյուր տուրից հետո պայքարը Բարձրագույն խմբում ավելի է թեժանում: Ձմեռային դադարից առաջ մնացել է 3 տուր, և թիմերը ձգտելու են առավելագույն ցուցանիշերով գնալ ձմեռային հանգստի: Առաջին քառյակում թիմերի միավորների տարբերությունը չնչին է, և գրեթե ամեն տուրից հետո առաջատարը փոխվում է: Այս տուրում խաղից ազատ է Գյումրիի «Շիրակը»:

17-րդ տուրում կկայանան հետևյալ 4 հանդիպումները.


24.11.18 «Ալաշկերտ» - «Բանանց», Երևան, «Նաիրի» մարզադաշտ, 14:30

Տուրը կմեկնարկի «Ալաշկերտ» - «Բանանց» դիմակայությամբ: Հանդիպումը սկզբունքային է այն առումով, որ «Ալաշկերտ»-ը մրցաշարի առաջատարն է 29 միավորով, իսկ «Բանանց»-ն ընթանում է 3-րդ տեղում` անմիջական մրցակցին զիջելով ընդամենը 3 միավորով: Առաջին շրջանի խաղում նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց «Բանանց»-ը. կհաջողվի՞ արդյոք «Ալաշկերտ»-ին ռևանշի հասնել 2-րդ շրջանի խաղում` կպարզվի շաբաթ օրը «Նաիրի» մարզադաշտում:

24.11.18 «Արարատ - Արմենիա» - «Արցախ», Երևան, «Հանրապետական» մարզադաշտ, 15:00

«Արարատ-Արմենիան», չնայած թիմից մեծ սպասելիքներին, շարունակում է գտնվել աղյուսակի միջնամասում: Այս տուրում Վարդան Մինասյանի սաները կընդունեն «Արցախին»: Վերջինս բավական վստահ տեսք ունի առաջնության վերջին հանդիպումներում և արդեն հասցրել է ձեռք բերել «ամուր ընկույզի» համբավ: Թիմերի՝ առաջին շրջանի հանդիպումն ավարտվել է մարտական ոչ-ոքիով ` 1:1 հաշվով: Հետաքրքրիր կլինի հետևել, թե մարտավարական առումով ինչ կառաջարկեն թիմերը միմյանց` հաշվի առնելով, որ թիմերի գլխավոր մարզիչները երկար տարիներ աշխատել են միմյանց հետ:

25.11.18 «Գանձասար - Կապան» - «Լոռի», Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, 14:00

Առաջնությունում վստահ մեկնարկից հետո Վանաձորի «Լոռի»-ն վերջին 3 խաղում հաղթանակ չի տոնել, իսկ «Գանձասար-Կապան»-ն անհաջող ելույթների շարքից հետո նախորդ տուրում կարողացավ վստահ հաղթանակ տանել «Բանանց»-ի նկատմամբ: Երկու թիմերին էլ խիստ անհրաժեշտ են միավորները, և շատ հետաքրիր հանդիպում է սպասվում Ավանում: Առաջին շրջանի խաղում «Լոռի»-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ, սակայն այս անգամ վանաձորյան ակումբին, ամենայն հավանականությամբ, հեշտ հանդիպում չի սպասվում:

25.11.18 «Փյունիկ» - «Արարատ», Երևան, «Հանրապետական» մարզադաշտ, 15:00

Երբեմնի երևանյան ամենահայտնի դերբիում Անդրեյ Տալալաև - Աբրահամ Խաշմանյան մարզչական առաջին դիմակայությունն է սպասվում: «Փյունիկ»-ը նախորդ 2 տուրում հաղթանակներ տարավ աղյուսակում անմիջական հարևանների՝ «Բանանց»-ի և Լոռի»-ի նկատմամբ և կձգտի շարունակել հաղթանակների՝ նոր մեկարկած շարքը: «Արարատ»-ը, իր հերթին, սեփական խնդիրներն ունի լուծելու, բայց հաշվի առնելով թիմում կադրային լուրջ խնդիրները` թիմին դժվարին հանդիպում է սպասվում: Հարկ է նշել, որ մարզչական փոփոխությունից հետո «Արարատ»-ն արդեն հասցրել է միավոր վաստակել «Լոռի»-ի դեմ խաղում:

Ամփոփում
Այս տուրի կենտրոնական հանդիպումն «Ալաշկերտ» - «Բանանց» դիմակայաությունն է: Հետաքրքիր կլինի նաև հետևել, թե կկարողանա արդյոք կրկին հաղթանակ տանել Վանաձորի «Լոռի»-ն, որը վերջին 3 հանդիպումներում հաղթանակ չի տոնել: Հատկանշական է նաև այն, որ տուրի բոլոր հանդիպումները կայանալու են Երևանում:

Վահագն Միրզոյան


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: