#Ռետրո. ֆուտբոլի Հայաստանի առաջնություն՝ 24 թիմով

26 Հունվարի 2018 16:35
#Ռետրո. ֆուտբոլի Հայաստանի առաջնություն՝ 24 թիմով

Չնայած նրան, որ Sportal.Am-ն իր գործունեության մեկ տարին դեռ նոր է բոլորել, այնուամենայնիվ, մեր խմբագրակազմը տիրապետում է հայկական սպորտին վերաբերող բավական հարուստ արխիվային նյութերի: #Ռետրո խորագրի ներքո առաջիկայում այն ներկայացնելու ենք ընթերցողների դատին:

***

Վերջին տարիներին շատ է խոսվում ֆուտբոլի Հայաստանի առաջնության մասնակից թիմերի՝ ահագնացող փոքր քանակի մասին: Ամեն ինչ, սակայն, այդքան էլ վատ չէր սկսվել:

1992 թվականին ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջին առաջնությանը մասնակցել է 24 թիմ: Միայն դրանց աշխարհագրությունը հաճելիորեն աչք է շոյում. այն ժամանակ դեռ մարզային բաժանում չկար, բայց այսօրվա տարածքային բաժանմամբ՝ Երևանից բացի՝ միայն Վայոց Ձորի և Արարատի մարզերը ներկայացուցիչ չունեին ուժեղագույնների խմբում, չնայած այդ նույն տարում Արարատ քաղաքի «Արարատ» ակումբը, որը հետագայում անվանափոխվեց «Ցեմենտ»-ի, հավասարը չունեցավ առաջին խմբում և 1993-ին ավելի ներկայացուցչական առաջնությունում հանդես գալու իրավունք ստացավ:

Երևան

Արարատ
Հոմենըթմեն
Նաիրի
Հոմենմեն-ՖԻՄԱ
Մալաթիա
Կիլիկիա
Կանազ
Կոշկագործ
Վան

Շիրակ

Շիրակ (Գյումրի)

Լոռի

Լոռի (Կիրովական/Վանաձոր)
Դեբեդ (Ալավերդի)

Գեղարքունիք

Ալաշկերտ (Մարտունի)
Ախթամար (Սևան)

Սյունիք

Սյունիք (Կապան)

Կոտայք

Բանանց (Կոտայքի շրջան)
Զորավան (Եղվարդ)
Կոտայք (Աբովյան)

Արագածոտն

Նիգ (Ապարան)
Քասախ (Աշտարակ)

Արմավիր

Արմավիր (Հոկտեմբերյան/Արմավիր)
Զվարթնոց (Էջմիածին)

Տավուշ

Պահածոյագործ (Նոյեմբերյան)
Իմպուլս (Դիլիջան)

Թիմերի կազմերում էլ այնպիսի անուններ կան, որոնցից կարելի է Հայաստանի՝ նորանկախ ֆուտբոլի պատմության մի քանի խորհրդանշական հավաքական կազմել: Ծանոթացե՛ք «Մարզական Հայաստան» հանդեսում 1992 թվականի NN 31-33-ում «ՆՐԱՆՑ ԴՈՒՔ ԿՏԵՍՆԵՔ ԽԱՂԱԴԱՇՏԵՐՈՒՄ» վերնագրով ներկայացված կազմերին: Հավատացե՛ք, այն ձեզ առավել քան հաճելի հիշողությունների գիրկը կտանի:

Սեղմե՛ք լուսանկարներին մեծացնելու համար:

Շարունակե՛ք հետևել մեր #Ռետրո հրապարակումներին, մեկնաբանություններում պատմե՛ք ձեր ֆուտբոլային հիշողություններն ու կիսվե՛ք դրանցով ձեր ընկերների հետ:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: