Եվրո-2020-ի ընտրական J խմբի 7-րդ տուրի Լիխտենշտեյն - Հայաստան խաղը կսպասարկի ռումինական մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հանդիպման մրցավարն է Իշտվան Կովաչը։ Նրան կօգնեն Ֆլորին Մարտինեսկուն և Միհայ Արտենեն։ 4-րդ պաշտոնյան է Մարինուս Ավրամը։
ՈւԵՖԱ-ի մրցավարների տեսուչն է Յան Վեգերեֆը (Նիդերլանդներ)։ Պատվիրակն ալբանացի Բույար Կասմին է։
Հիշեցնենք, որ Լիխտենշտեյն - Հայաստան դիմակայությունը կկայանա Լիխտենշտեյնի Վադուց քաղաքում հոկտեմբերի 12-ին Երևանի ժամանակով 22։45-ին