Գերմանիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա 2 հանդիպման համար

04 Հոկտեմբերի 2019 19:07
Գերմանիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա 2 հանդիպման համար

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կմասնակցեն առաջիկա երկու հանդիպումներին:

Նշենք, որ հոկտեմբերի 9-ին բունդեսթիմն ընկերական խաղում կմրցի Արգենտինայի հետ, իսկ 4 օր անց Եվրո-2020-ի որակավորման փուլում՝ Էստոնիայի հետ:

Դարպասապահներ - Մանուել Նոյեր («Բավարիա»), Մարկ-Անդրե Տեր Շտեգեն («Բարսելոնա»), Բերգ Լենո («Արսենալ»)

Պաշտպաններ - Նիկոլաս Շուլե («Բավարիա»), Ջոնաս Հեկտոր (Քյոլն), Ջոնաթան Թա («Բայեր»), Լուկաս Կլոսթերման(«Լեյպցիգ»), Մարսել Հալստենբերգ («Լեյպցիգ»), Մատիաս Գինտեր («Բորուսիա Մ.»), Նիկլաս Ստարկ (Հերտա)

Կիսապաշտպաններ - Իլկայ Գյունդողան («Մանչեսթեր Սիթի»), Էմրե Ջան («Յուվենթուս»), Թոնի Կրոս («Ռեալ Մադրիդ»), Կայ Հերց («Բայեր»), Նադիմ Ամիրին («Բայեր»), Մարկո Ռոյսը(«Բորուսիա Դ.»), Ջուլիան Բրանտը  («Բորուսիա Դ.»), Ջոշուա Կիմիխ («Բավարիա»)

Հարձակվողներ - Սերժ Գնաբրի («Բավարիա»), Տիմո Վերներ («Լեյպցիգ»), Լուկա Վալդշմիդտ («Ֆրայբուրգ»)


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: